««Դուռը փակ» է բոլոր միանձնուհիների առաջ, որոնք ցանկանում են քահանա դառնալ»
Իգական սեռի ներկայացուցիչները երբեք չեն կարող դառնալ կաթոլիկ եկեղեցու քահանաներ: «The Guardian»–ի փոխանցմամբ՝ նման հայտարարություն է արել Հռոմի պապ Ֆրանցիսկոսը՝ ի պատասխան այդ ոլորտում կանանց իրավունքների առաջխաղացման համար ակտիվորեն պայքարող ֆեմինիստների։
Շվեդիայից Հռոմ վերադարձի ճանապարհին պոնտիֆիկոսն օդանավում զրուցել է լրագրողների հետ։
Կաթոլիկ եկեղեցու առաջնորդի խոսքով՝ «դուռը փակ» է բոլոր միանձնուհիների առաջ, որոնք ցանկանում են քահանա դառնալ. ավելին՝ այդարգելքը հավերժական է լինելու:
Պոնտիֆիկոսը նաև ընդգծել է՝ կան բազմաթիվ հարցեր, որտեղ կանայք շատ ավելի հաջողակ ու բանիմաց են, քան տղամարդիկ:
««Դուռը փակ» է բոլոր միանձնուհիների առաջ, որոնք ցանկանում են քահանա դառնալ»
Իգական սեռի ներկայացուցիչները երբեք չեն կարող դառնալ կաթոլիկ եկեղեցու քահանաներ: «The Guardian»–ի փոխանցմամբ՝ նման հայտարարություն է արել Հռոմի պապ Ֆրանցիսկոսը՝ ի պատասխան այդ ոլորտում կանանց իրավունքների առաջխաղացման համար ակտիվորեն պայքարող ֆեմինիստների։
Շվեդիայից Հռոմ վերադարձի ճանապարհին պոնտիֆիկոսն օդանավում զրուցել է լրագրողների հետ։
Կաթոլիկ եկեղեցու առաջնորդի խոսքով՝ «դուռը փակ» է բոլոր միանձնուհիների առաջ, որոնք ցանկանում են քահանա դառնալ. ավելին՝ այդ արգելքը հավերժական է լինելու:

7or.am