Գագիկ Հարությունյան. «Ադրբեջանական կողմը հայտնվել է փակուղային իրավիճակում»
«Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանի կարծիքով՝ ղարաբաղյան խնդրի շուրջ առկա մթնոլորտը փոխվել է հօգուտ Հայաստանի, իսկ Ադրբեջանի ղեկավարն այժմ հումանիտար միջանցքի կարիք ունի:
-Տպավորությունն այնպիսին է, որ ադրբեջանական կողմը հայտնվել է փոքր-ինչ փակուղային իրավիճակում, և մեր ու միջազգային դիվանագիտությունը ևս պետք է փորձեն պարոն Ալիևին այդ մարգինալ իրավիճակից դուրս բերել ու հումանիտար միջանցք ստեղծել, որպեսզի նա կարողանա չկորցնել իր դեմքը, իր արժանապատվությունը' նահանջելու իր դիրքերից,-ասել է Գ. Հարությունյանը՝ Ալիևի նման պահվածքը պայմանավորելով նաև, որ նրա կլանը ներգրավված է զինամթերքի առք ու վաճառքի մեջ՝ ավելի շահութաբեր, քան նավթի առևտուրը: