Աշխարհ

02.11.2016 20:50


Ջոնի Դեփի աղջիկը պատմել է՝ ինչպես է պայքարում բարդ հիվանդության դեմ (լուսանկար, տեսանյութ)

Ջոնի Դեփի աղջիկը պատմել է՝ ինչպես է պայքարում բարդ հիվանդության դեմ (լուսանկար, տեսանյութ)

17–ամյա դերասանուհի և մոդել Լիլի–Ռոուզ Մելոդի Դեփը՝ Ջոնի Դեփի և Վանեսսա Պարադիի դուստրը, առաջին անգամ հայտնվել է ֆրանսիական «Elle» ամսագրի շապկին, ընդ որում՝ լուսանկարել է նրան հենց Կառլ Լագերֆելդը։ Ամսագրին տված հարցազրույցի ընթացքում աղջիկն անկեղծորեն պատմել է իր մանկության, դերասանական կարիերայի և բարդ հիվանդության մասին։ Այս մասին հայտնում է «filmpro.ru»–ն։

Լիլի–Ռոուզը խոստովանել է, որ իրեն շատ են անհանգստացնում «Instagram»–ում լուսանկարների տակ թողած բացասական մեկնաբանությունները։ Շատ մարդիկ համարում են նրան չափազանց նիհար և ենթադրում են, որ այդկերպ նա վատ օրինակ է ծառայում մյուս աղջիկների համար։

«Նման մեկնաբանությունները կործանում են ինձ։ Ես սկսել եմ տառապել անորեքսիայով մի քանի տարի առաջ։ Նրանք, ովքեր երբևէ բախվել են այդ հիվանդության հետ, գիտեն, թե որքան դժվար է նորմային վերադառնալ, սակայն ես անում եմ ամեն ինչ, որպեսզի իմ վիճակը բարելավվի, և շատ եմ հպարտանում իմ գրանցած առաջընթացով։ Ներկայումս ես ներդաշնակության մեջ եմ մարմնիս հետ։ Տխուր է, որ մարդիկ չգիտեն ինձ, սակայն քննադատում են և եզրակացություններ անում»,– ասել է Լիլի–Ռոուզը։

Այս տարի դերասանուհին նկարահանվել է միանգամից 3 ֆիլմում՝ «Յոգայով տարվածները», «Պարուհին» և «Պլանետարիում»։

7or.am

«Պլանետարիում» ֆիլմի թրեյլերը


Այս խորագրի վերջին նյութերը