ՌԴ Եկատերինբուրգում ՄԻԱՎ–ի համաճարակ է հայտարարվել
ՌԴ Եկատերինբուրգ քաղաքում պաշտոնապես ՄԻԱՎ-ի (մարդու իմունային անբավարարության վիրուս) համաճարակ է հայտարարվել։ Այս մասին, ՏԱՍՍ–ի փոխանցմամբ, հաղորդել են քաղաքային ադմինիստրացիայի առողջապահական վարչությունից։ Տեղի բժիշկները նշել են 26693 վարակման դեպքի մասին, որը կազմում է քաղաքի բնակչության 1,8% –ը։
Դա նշանակում է, որ վարակված է յուրաքանչյուր 50-րդ բնակիչը։
Եկատերինբուրգի առողջապահության վարչության պետի տեղակալ Տատյանա Սավինովայի խոսքով՝ վարակված է 100 հազարից 1826–ը։
Նշվում է, որ ՌԴ–ում վարակվածների թվով առաջին տեղում Սվերդլովսկի շրջանն է։
Եկատերինբուրգում վարակվածների 52%–ի մոտ ՄԻԱՎ–ն առաջացել է «թմրանյութային ճանապարհով»։ Սակայն վարակվածների թիվն արագ աճում է սեռական ճանապարհով ՄԻԱՎ–ի փոխանցման հաշվին։ ՄԻԱՎ վարակ է ախտորոշվել ինչպես երիտասարդների, այնպես էլ 30–49 տարեկանների մոտ։
Ռուսաստանում հաշվվում է 700 հազ ՄԻԱՎ վարակակիր, սակայն ՁԻԱՀ-ի դեմ պայքարի և պրոֆիլակտիկայի դաշնային գիտամեթոդական կենտրոնի ղեկավար Վադիմ Պոկրովսկու խոսքով՝ իրական թիվը կարող է երկու անգամ ավելի լինել։
«Իրադրությունը շատ բարդ է։ ՄԻԱՎ վարակակիրների թիվը շատ արագ տեմպերով է աճում։ Անցյալ տարի գրանցվել է մոտ 85 հազ նոր դեպք»,–նշել է Պոկրովսկին։

7or.am