«Իսլամական պետության» զինյալները լքում են Իրաքի Մոսուլ քաղաքը։ «Alsumaria» հեռուստաալիքի փոխանցմամբ՝ նրանք ուղևորվում են Սիրիա։
«ԻՊ ղեկավարները, համաձայն քաղաքից ստացվող տեղեկատվության, բոլոր գրոհայիններին հրամայել են լքել Տիգրիս գետի արևմտյան և արևելյան ափերը»,– նշել է հեռուստաալիքը։
Ասվում է նաև, որ Մոսուլի բնակիչները 2 տարվա մեջ առաջին անգամ սկսել են իրենց ազատ զգալ։
ԶԼՄ–ի փոխանցմամբ՝ ահաբեկիչների մարտական ոգին կոտրել են քաղաքի արևելյան մասում կառավարական ուժերի հաջողությունները։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԻՊ առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադին դեռ գտնվում է Մոսուլքաղաքի տարածքում, և եթե նրան սպանեն, ապա դա կնշանակի «Իսլամական պետություն» խմբավորման ողջ համակարգի ավարտ:
Հիշեցնենք՝ 2014–ից պաշարված Մոսուլի ազատագրման գործողությունը սկսվել է հոկտեմբերի 17–ին։ Քաղաքում մոտ 1,5 մլն բնակիչ կա։
ԻԼԻՊ–ի զինյալները լքում են Մոսուլը
«Իսլամական պետության» զինյալները լքում են Իրաքի Մոսուլ քաղաքը։ «Alsumaria» հեռուստաալիքի փոխանցմամբ՝ նրանք ուղևորվում են Սիրիա։
«ԻՊ ղեկավարները, համաձայն քաղաքից ստացվող տեղեկատվության, բոլոր գրոհայիններին հրամայել են լքել Տիգրիս գետի արևմտյան և արևելյան ափերը»,– նշել է հեռուստաալիքը։
Ասվում է նաև, որ Մոսուլի բնակիչները 2 տարվա մեջ առաջին անգամ սկսել են իրենց ազատ զգալ։
ԶԼՄ–ի փոխանցմամբ՝ ահաբեկիչների մարտական ոգին կոտրել են քաղաքի արևելյան մասում կառավարական ուժերի հաջողությունները։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԻՊ առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադին դեռ գտնվում է Մոսուլ քաղաքի տարածքում, և եթե նրան սպանեն, ապա դա կնշանակի «Իսլամական պետություն» խմբավորման ողջ համակարգի ավարտ:

7or.am