Աշխարհ

02.11.2016 18:53


98–ամյա ամուսինները 70 տարի անց վերստեղծել են իրենց հարսանիքի օրը (ֆոտոշարք)

98–ամյա ամուսինները 70 տարի անց վերստեղծել են իրենց հարսանիքի օրը (ֆոտոշարք)

Չինաստանից ամուսնական զույգը՝ Ցաո Յուեխուան և Վան Դեյիին, որոշել է տոնել ամուսնության 70–ամյակը՝ կրկին անգամ նշելով այն նույն վայրում։

Այդ մտահղացումն իրականացնելու հարցում նրանց օգնել են զավակները։ Գտել են նույն հարսանեկան զգեստից, քողից և մեծ ծաղկեփնջից։

Նրանք ծանոթացել են 1943թ Յուննանում տեղի ունեցող ուսանողական պարահանդեսի ժամանակ։

70 տարի անց ամուսինները վերադարձել են նույն այգին, որտեղ տարիներ առաջ տեղի էր ունեցել իրենց հարսանիքը՝ կյանքի ամենակարևոր պահը վերստեղծելու նպատակով։

«Զույգը պետք է հոգ տանի միմյանց մասին։ Ես միշտ մտածում եմ նրա մասին, իսկ նա՝ իմ»,– երկար ռոմանտիկ հարաբերություններ ունենալու գաղտնիքը բացահայտել է Յուեխուան։

«Երբ լրանա մեր 100–ամյակը, մենք նորից այստեղ կվերադառնանք, լա՞վ»,– հարցրել է Վանն ամուսնուն արարողությունից հետո։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը