Տնտեսական

02.11.2016 12:00


Ա. Ջանջուղազյան. «Ծախսերը 2016 թ. պետբյուջեի նկատմամբ ավելանում են»

Ա. Ջանջուղազյան. «Ծախսերը 2016 թ. պետբյուջեի նկատմամբ ավելանում են»

Նոյեմբերի 2–ին 2017թ. պետական բյուջեի քննարկման ժամանակ ֆինանսների փոխնախարար Ատոմ Ջանջուղազյանը հայտարարել է, որ 2017թ. սոցիալական պաշտպանության ոլորտի ծախսերը կազմելու են 408 985,8 մլն դրամ։

–Բյուջեի մոտ 30%–ը հատկացվում է սոցիալական պաշտպանության ոլորտին,– տեղեկացրել է նա՝ նշելով, որ ծախսերը 2016 թ. պետական բյուջեի նկատմամբ ավելանում են 1 927.8 մլն դրամով, ինչը պայմանավորված է կուտակային համակարգի մասնակիցների թվաքանակի աճով։

Փոխնախարարի խոսքով՝ 2017 թ. պահպանվելու են 2016 թ. համար նախատեսված երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափերը։ Առաջին և երկրորդ երեխայի ծննդյան դեպքում՝ 50 հազար դրամ, երրորդ և չորրորդ երեխաների դեպքում՝ 1 մլն դրամ, իսկ հինգ և ավելի երեխայի ծննդյան դեպքում՝ 1.5 մլն դրամ։

«Շարքային զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակներ» ծրագրով նախատեսվում է 634.9 մլն դրամի չափով ծախս: «Կուտակային կենսաթոշակային համակարգի ներդնում» ծրագրով նախատեսվում է 28 688.1 մլն դրամի ծախս։

«Ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական նպաստներ» ծրագրով նախատեսվում է 13 958.5 մլն դրամի չափով ծախս: «Երեխայի ծննդյան միանվագ նպաստ» ծրագրով նախատեսվում է 9 550.7 մլն դրամի չափով ծախս:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը