«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադին դեռ գտնվում է Իրաքի Մոսուլ քաղաքի տարածքում: Այս մասին հայտնում է РИА «Новости»–ն։
Իրաքյան Քրդստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ֆուադ Հուսեյնը պարբերականի հետ հարցազրույցի ժամանակ նշել է, որ կառավարությունը մի քանի աղբյուրներից տեղեկություններ ունի ալ-Բաղդադիի՝ դեռեւս Մոսուլում գտնվելու մասին, և եթե նրան սպանեն, ապա դա կնշանակի «Իսլամական պետություն» խմբավորման ամբողջ համակարգի ավարտ:
«Մոսուլում նրա ներկայությունը կարող է դժվարացնել և դանդաղեցնել ռազմական գործողության ընթացքը»,– ասել է Հուսեյնը՝ հավելելով, որ Մոսուլի ազատագրման գործողությունը կախված է մի շարք այլ գործոններից, այդ թվում նաև այն փաստից՝ արդյոք զինյալնե՞րը պատրաստվում են ոչնչացնել Տիգրիս գետի հինգ կամուրջները:
ԻԼԻՊ–ի առաջնորդը դեռ Մոսուլի տարածքում է

7or.am