Լրահոս

03.12.2010 11:26


Աստանայում հռչակագիր է ընդունվել

Աստանայում հռչակագիր է ընդունվել

Երեկ Աստանայում ավարտվեց վերջին 11 տարվա մեջ ԵԱՀԿ առաջին գագաթնաժողովը։ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը ողջունել է ԵԱՀԿ 56 մասնակից պետությունների նախագահների և կառավարությունների ղեկավարների աշխատանքը՝ հայտարարելով, որ նրանց կողմից Աստանայի հռչակագրի ընդունումը վերահաստատեց կազմակերպության համապարփակ մոտեցումը՝վստահության և թափանցիկության վրա հիմնված անվտանգության հանդեպ։

«Մենք վերահաստատեցինք անվտանգության հարցում վստահության և թափանցիկության վրա հիմնված համապարփակ մոտեցմանն ուղղված մեր աջակցությունը... Մենք մտադիր ենք բարձրացնել անվտանգության մակարդակը և որակը, և փոխըմբռնումը մեր պետությունների և ժողովուրդների միջև»,- հայտարարել է Նազարբաևը։

«Մենք հասկանում ենք, որ միասնական և անբաժան անվտանգությամբ դեպի Եվրատլանտյան և եվրասիական համագործակցություն տանող ճանապարհը երկար և դժվարին կլինի»,- նշել է Նազարբաևը՝ ավելացնելով, որ Աստանայում ընդունված պարտավորությունների կյանքի կոչումը կապացուցի կազմակերպության կենսունակությունը։

Առաջնորդները Աստանայում ընդունել են «Աստանայի ամփոփիչ հռչակագիր՝ դեպի անվտանգ հանրություն» խորագրով, որը վերահաստատում է անդամ երկրների պարտավորությունը ԵԱՀԿ սկզբունքների հանդեպ։

Հռչակագրում մասնավորապես նշվում է. «Չնայած մենք զգալի առաջընթաց ենք ձեռք բերել, այդուհանդերձ մենք գիտակցում ենք, որ դեռևս շատ բան պետք է արվի, որպեսզի ապացուցենք սկզբունքների և պարտավորությունների հանդեպ մեր հարգանքը և իրականացումը, որոնք մեզ վրա ենք վերցրել ռազմաքաղաքական, տնտեսական-բնապահապանական, մարդու, մասնավորապես, մարդու իրավունքների և հիմնարար ազատություների ոլորտում»,- ասվում է փաստաթղթում։

«Յուրաքանչյուր մասնակից երկրի անվտանգություն անքակտելիորեն կապված է մնացած բոլոր երկրների անվտանգության հետ։ Յուրաքանչյուր մասնակից երկիր անվտանգության հավասար իրավունք ունի։ Մենք կրկին հաստատում ենք յուրաքանչյուր և ամեն մասնակից երկրի իրավունքը՝ ազատ լինելու, ընտրելու կամ փոխելու իր անվտանգության ապահովման միջոցները»։

Հռչակագրում նաև նշվում է. «Էլ ավելի ջանք պետք է գործադրվի ԵԱՀԿ գոտում հակամարտությունները խաղաղ ճանապարհով և բանակցային մեթոդով՝ համաձայնեցված ձևաչափերի շրջանակում լուծելու համար՝ ամբողջովին հարգելով միջազգային իրավունքի նորմերը և սկզբունքները, որոնք ամրագրված են ՄԱԿ-ի կանոնադրությունում, Հելսինկիի եզրափակիչ ակտում։ Նոր ճգնաժամերը պետք է կանխարգելվեն»,- ասվում է ԵԱՀԿ գագաթնաժոովի ամփոփիչ հռչակագրում։

Այս մասին տեղեկացնում է ԵԱՀԿ պաշտոնական կայքէջը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը