Աշխարհ

02.11.2016 10:40


Ալմաթիում ոստիկանների վրա հարձակում իրականացնողին մահապատժի են դատապարտել

Ալմաթիում ոստիկանների վրա հարձակում իրականացնողին մահապատժի են դատապարտել

Ալմաթիի քրեական գործերով մասնագիտացված միջշրջանային դատարանը մահապատժի է դատապարտել Ռուսլան Կուլեկբաևին, ով մեղադրվում է 10 հոգու սպանության մեջ։ Այս մասին փոխանցում է РИА «Новости»–ն։

«Ռուսլան Կուլեկբաևին պատիժ սահմանել՝ մահապատժի տեսքով»,դատավճիռը հայտարարել է դատավորը։

Նշվում է, որ Կուլեկբաևը դատական նիստի ընթացքում ընդունել է, որ սպանել է ոստիկանության մի քանի աշխատակիցների և քաղաքացիների, սակայն նա չի զղջում իր արարքների համար։ Նրա խոսքերով՝ մարդիկ, որոնց նա սպանել է, եղել են «սխալ ուղու» վրա։ Մեղադրյալը նաև հավելել է, որ վրեժխնդիր է եղել իրավապահ մարմինների աշխատակիցներից իր «մահմեդական եղբայրներին» ճնշելու համար։

Կուլեկբաևը մեղադրվում էր ահաբեկչական գործողություն իրականացնելու մեջ, որը հանգեցրել էր իրավապահ և հատուկ օրգանների 8 աշխատակցի և 2 խաղաղ բնակչի մահվան, ինչպես նաև 3 քաղաքացու դեմ մահափորձ իրականացնելու մեջ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը