Աշխարհ

01.11.2016 15:35


Ուկրաինա հասած թուրքական մանդարինը ստուգումից հետո հետ է ուղարկվել

Ուկրաինա հասած թուրքական մանդարինը ստուգումից հետո հետ է ուղարկվել

Թուրքիայից Ուկրաինա արտահանված 29 տոննա մանդարինն Օդեսայի նավահանգստում անցկացված ստուգումից հետո վերադարձվել է Թուրքիա:

«Միլլեթի» փոխանցմամբ՝ Ուկրաինայի Սննդի անվտանգության և սպառողների իրավունքների պաշտպանության ծառությունից հայտարարել են, որ թուրքական մանդարինում միջերկրական պտղաճանճ է հայտնաբերվել, և որոշում է կայացվել հետ ուղարկել վարակված միրգը:

Նշվում է նաև, որ ուկրաինական գերատեսչությունը նմանատիպ դեպքերի չկրկնվելու համար Թուրքիային բողոքի նոտա է հղել:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը