Աշխարհ

01.11.2016 15:25


Գերմանացի պատգամավորը քննադատել է Թուրքիային

Գերմանացի պատգամավորը քննադատել է Թուրքիային

Գերմանիայի «Կանաչների» կուսակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրը քննադատել է Թուրքիայում մահապատժի վերականգնման ծրագիրը:

Այս մասին գրում է «ermenihaber.am»–ը՝ «Deutsche Welle»-ի թուրքական ծառայությանը հղումով։

Օզդեմիրը նշել է, որ Թուրքիան ժողովրդավարության անվան տակ վերածվում է յուրատեսակ ժամանակակից բռնապետության:

Մահապատժի վերաբերյալ Թուրքիայի նախագահ Էրդողանի հայտարարությունները խստորեն քննադատելով՝ թուրքական ծագմամբ գերմանացի պատգամավորը նշել է. «Եթե երկիրը բռնապետության վերածելուց հետո նաև պաշտոնապես վերականգնվի մահապատիժը, դա ևս մեկ անգամ ցույց կտա, թե որքան է Էրդողանը հեռու Եվրամիության և արևմտյան երկրների արժեքներից»:

Մանրամասն՝ «ermenihaber.am»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը