Պետդեպից դատապարտել են լրագրողների նկատմամբ Թուրքիայի իշխանությունների բռնաճնշումները
ԱՄՆ–ը խորապես մտահոգված է Թուրքիայում ընդդիմադիր լրատվամիջոցների նկատմամբ կիրառվող ճնշումների առնչությամբ:
Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Ջոն Քիրբին՝ անդրադառնալով Թուրքիայի ամենահայտնի ընդդիմադիր պարբերականներից մեկի` «Cumhuriyet»–ի գլխավոր խմբագիր Մուրաթ Սաբունջուի, ինչպես նաև մի խումբ լրագրողների ու սյունակագիրների ձերբակալությանը։
«Ժողովրդավարությունն ավելի ուժեղ է դառնում, երբ թույլատրվում է բազմակարծությունը, հատկապես ամենադժվարին ժամանակներում: Խոսքի ու կարծիքների ճնշումը չի աջակցում ահաբեկչության դեմ պայքարին և հետընթաց է հիմնարար ազատություններից»,- նշել է Քիրբին։

7or.am