Աշխարհ

01.11.2016 14:10


Պուտինը նշել է, որ Ռուսաստանին և Ադրբեջանին կապում են բարեկամական հարաբերությունները

Պուտինը նշել է, որ Ռուսաստանին և Ադրբեջանին կապում են բարեկամական հարաբերությունները

Ռուսաստանին և Ադրբեջանին կապում են բարեկամական հարաբերությունները: Նման միտք է հայտնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Բաքվում անցկացվող ռուս-ադրբեջանական 7-րդ տարածաշրջանային ֆորումի մասնակիցներին ուղղված ողջույնի նամակում։ Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստին»:

«Ռուսաստանին եւ Ադրբեջանին կապում են բարեկամական հարաբերությունները: Վստահ եմ, որ այս հանդիպումը կանցնի կառուցողական երկխոսության մթնորտում, օրակարգում տեղ կգտնեն տնտեսական եւ ֆինանսական փոխգործակցությունն ընդլայնելու հարցեր»,- ասված է նամակում, որն ընթերցել է ՌԴ նախագահի միջտարածաշրջանային եւ օտարերկրյա պետությունների հետ մշակութային կապերի վարչության ղեկավար Վլադիմիր Չեռնովը:

Նշվում է, որ ֆորումում քննարկվելու են Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանային եւ միջտարածաշրջանային համագործակցության տարբեր հարցեր։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը