Աշխարհ

01.11.2016 13:45


Բեն Լադենի եղբայրը Շոտլանդիայում բնակարաններ է վարձով տալիս ուսանողներին (լուսանկար)

Բեն Լադենի եղբայրը Շոտլանդիայում բնակարաններ է վարձով տալիս ուսանողներին (լուսանկար)

«Ալ Քաիդայի» հանգուցյալ առաջնորդ Ուսամա բեն Լադենի 68–ամյա եղբայրը՝ Բաքր Մուհամմեդ բեն Լադենը, պարզվել է՝ էլիտար տների սեփականատեր է Շոտլանդիայի Գլազգո քաղաքում, որոնք վարձակալության է տալիս ուսանողներին։ Այս մասին հայտնում է «Daily Mail»–ը։

Նորակառույց «Woodside House»–ը Գլազգոյի հեղինակավոր շրջաններից մեկում է գտնվում։ Սաուդցի մագնատը դրա տակ գտնվող հողը գնել է 2014–ին և այժմ վարձակալության է տալիս տեղի բուհերի ունևոր ուսանողներին։ Բնակարանների վարձը տարեկան 13 հազ ֆունտ ստեռլինգ է։ Դրանցից յուրաքանչյուրում երեկույթների համար նախատեսված սրահ կա, տնային կինոթատրոն և մարզադահլիճ։

Նշվում է, որ ուսանողների մեծ մասը չգիտի՝ ով է այդ բնակարանների տերը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը