ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում շարունակվում են «ՀՀ 2017 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումները։
Առավոտյան կայացել է ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը։
Օրակարգը՝ «Հայաստանի Հանրապետության 2017թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծում նախատեսված եկամուտներ և ծախսեր` իշխանության պետական և դատական մարմիններ:
Ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը հայտնել է, որ ԱԺ-ի հատկացումները 54 մլն դրամով կրճատվել են՝ պայմանավորված առաջիկա խորհրդարանական ընտրություններով․ դրանից հետո պատգամավորների թիվը կարող է այսօրվա 131-ից քիչ լինել։
-Դա կարող է բերել միջոցների ավելի քիչ կարիքի: Կլինի պատգամավորների թվի ավելացում, կքննարկվի լրացուցիչ հատկացումների հարցը,-ասել է նա:
Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանն էլ նշել է, որ իրենց աշխատակազմի հատկացումը կազմում է մոտ 5 մլրդ դրամ՝ 574 մլն դրամով կամ 47 տոկոսով պակաս։
-Դա պայմանավորված է աշխատակազմի ազգային անվտանգության խորհրդի կառավարչական հիմնարկի լուծարմամբ: Տնտեսագիտական հոդվածներով եղել են նաև նվազեցումներ: Հատկացումները՝ շուրջ 47 մլն դրամ, նախատեսված է պետական մրցանակների համար,-ասել է նա:
Նշենք, որ այսօր հրավիրվելու է նաև Ազգային ժողովի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը։
Օրակարգը՝ «Հայաստանի Հանրապետության 2017թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծում նախատեսված եկամուտներ և ծախսեր` տարածքային կառավարման մարմիններ, դոտացիաներ համայնքներին:
Պետական մրցանակների համար 47 մլն դրամ կհատկացվի

7or.am