Կանադացի քույրն ու եղբայրը գիշերել են դագաղների մեջ՝ Գրաֆ Դրակուլայի ամրոցում (տեսանյութ)
Կանադացի քույր ու եղբայր Թամի և Ռոբին Վարմաները դարձել են միջազգային մրցույթի հաղթողը, որի գլխավոր մրցանակը Տրանսիլվանիայում գտնվող Գրաֆ Դրակուլայի ամրոցում գիշերելն էր։ Երիտասարդներին մոմի լույսի տակ ընթրելու, այնուհետև դագաղների մեջ քնելու հնարավորությունը, բնականաբար, ընձեռվել էր Հելլոուինի կապակցությամբ։
Յուրահատուկ մրցույթի կազմակերպիչը «Airbnb» բնակարանային ամրագրման կազմակերպությունն էր։ Մասնակիցները պետք է երևակայեին, թե ինչ կասեին հայտնի վամպիրին, եթե նրա հետ անձամբ հանդիպեին։ Ինչպես հաղորդում է «Fox News» հեռուստաալիքը, Թամիին և Ռոբինին օգնել է հաղթել իրենց հանգուցյալ պապիկը, ավելի ստույգ՝ վերջինիս մասնագիտությունը, ով եղել է գոթական գրականության և Դրակուլայի մասին լեգենդների գծով աշխարհի առաջատար մասնագետներից մեկը։
«Մենք ամեն ինչ կանեինք, որպեսզի հյուրընկալեինք մեր պապիկին ոգեշնչող վամպիրին»,–այսպիսին է եղել քրոջ և եղբոր պատասխանը, որը թույլ է տվել նրանց գերազանցել մյուս 88 հազար մասնակիցներին։
7or.am
Would you sleep in a coffin at Dracula's castle? Tami Varma from Ottawa is doing it TONIGHT in Transylvania! Check it out on @ctvottawa at 6 pic.twitter.com/2zGvicUdMX