Վրաստանում ավարտվեց իններորդ գումարման խորհրդարանի ձևավորման գոծընթացը։
Վրաստանի hայ hամայնքի կայքի փոխանցմամբ՝ Վրաստանի խորհրդարանում կաշխատեն ազգությամբ հայ երեք պատգամավոր (Ռուսլան Պողոսյանը, Հենզել Մկոյանը, Սամել Մանուկյանը) և 4 ադրբեջանցի։ Չորս ադրբեջանցի պատգամավորներից մեկը հայերի հանդեպ իր մոլի ատելությամբ հայտնի պատգամավոր Ազեր Սուլեյմանովն է։
Ինչ վերաբերում է կուսակցությունների միջև խորհրդարանական մանդատների բաշխման հարցին, ապա չնայած նրան, որ քվերակության երկրորդ փուլի արդյունքների հաշվարկման պաշտոնական գործընթացը դեռևս շարունակվում է՝ արդեն հայտնի է պատգամավորների ճշգրիտ ցուցակը, որոնք աշխատելու են երկրի խորհրդարանում 2016-2020թթ-ին։
«Հայրենասերների միություն» կուսակցությունը ստացել է 6 մանդատ 150–տեղանի խորհրդարանում, «Միացյալ ագային շարժում» կուսակցությունը՝ 27 մանդատ, մեկական պատգամավորական մանդատ են ստացել «Արդյունաբերողներ» կուսակցության ներկայացուցիչը և անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին։
«Վրացական երազանք» կուսակցությունը խորհրդարանում ստացել է սահմանադրական մեծամասնությունը՝ 115 մանդատ։
Սահմանադրական մեծամասնությունը ոչ միայն Կառավարության կազմն ինքնուրույն ձևավորելու իրավունք է, այլև առանց որևէ մեկի աջակցության, միակողմանիորեն ցանկացած օրինագիծ ընդունելու, այդ թվում նաև՝ սահմանադրական տեքստում փոփոխություններ մտցելու իրավունք է։
Խորհրդարանում Սահմանադրական մեծամասնությունը ստանալով՝ «Վրացական երազանք» կուսակցությունը նաև ստանձնել է ողջ պատասխանատվությունը բոլոր այն գործընթացների, որոնք տեղի կունենան երկրում հետագա 4 տարիների ընթացքում։
Վրաստանի խորհրդարանում 3 հայ պատգամավոր կաշխատի

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում