Աշխարհ

01.11.2016 09:57


ԱՄՆ նոր նախագահը կստանա Օբամայի 11 մլն թվիթթերյան հետևորդներին

ԱՄՆ նոր նախագահը կստանա Օբամայի 11 մլն թվիթթերյան հետևորդներին

ԱՄՆ նոր նախագահը կստանա երկրիր ներկա առաջնորդ Բարաք Օբամայի 11 մլն թվիթթերյան հետևորդներին։ Այս մասին ասվում է Սպիտակ տան կայքում։

2017–ի հունվարի 20–ից @POTUS օգտահաշիվը կվարվի ԱՄՆ 45-րդ նախագահի անունից։ Օբամայի բոլոր թվիթները կտեղափոխվեն նրա նոր պաշտոնական @POTUS44 միկրոբլոգ։

Սպիտակ տունը հիշեցրել է, որ Օբաման ԱՄՆ առաջին նախագահն է, որն ակտիվորեն ներկայացվում է սոցցանցերում։ Նա առաջինն է սկսել «Ֆեյսբուքի» ուղիղ հեռարձակումներ իրականացնել Օվալաձև սենյակից և պատասխանել քաղաքացիների հարցերին «YouTube»–ում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը