Լրահոս

23.12.2009 11:03


Իտալիայի ԱԳ նախարար. «ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը առաջ է շարժվում»

Իտալիայի ԱԳ նախարար. «ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը առաջ է շարժվում»

Day.az-ը, ընդգծելով, որ վերջին շրջանում ավելի հաճախակի են դարձել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում լավատեսական հայտարարությունները, Իտալիայի(Իտալիան ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ է)  արտգործնախարար Ֆրանկո Ֆրատինիին հարցրել է, թե ինչպես է վերջինս գնահատում ԼՂ հիմնահարցի լուծման բանակցային գործընթացի ակտիվացումը։ «Իտալիան ամբողջությամբ պաշտպանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ու վերջին ամիսներին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ջանքերի ակտիվացումը։ Դեկտեմբերի 1-2-ը Աթենքում կայացած նախարարների Խորհրդում Հունաստանի քարտուղարի հայտարարությունը ընդունում է կողմերի ջանքերը կարգավորել հակամարտությունը «մադրիդյան սկզբունքների» հիման վրա։ 2009թ. հակամարտող կողմերի նախագահները 6 անգամ հանդիպել են, և դա ցույց է տալիս, որ գործընթացը առաջ է շարժվում»։

Այս խորագրի վերջին նյութերը