Աշխարհ

31.10.2016 16:25


Հայտնիների մերկ լուսանկարները գողացողին ազատազրկման են ենթարկել (տեսանյութ)

Հայտնիների մերկ լուսանկարները գողացողին ազատազրկման են ենթարկել (տեսանյութ)

Ամերիկացի ցանցահենին, ով գողացել էր և համացանցում տեղադրել հայտնիների մերկ լուսանկարներն ու տեսանյութերը, ազատազրկման են ենթարկել։ Այս մասին հայտնում է «ntv.ru»–ն։

Ինչպես պարզվել է՝ 36–ամյա Ռայան Քոլինզը հայտնիներին նամակներ է ուղարկել, որոնցում թաքնված է եղել վտանգավոր ծրագիր։ Այն պատճենել է լուսանկարները հեռախոսի հիշողությունից և ուղարկել դրանք ցանցահենին, ով սիրով տարածել է դրանք։

Մոլագարի գործողություններից հատկապես տուժել է օսկարակիր դերասանուհի Ջեննիֆեր Լոուրենսը։ Նրա տնային «ելույթը» վայրկյանների ընթացքում միլիոնավոր դիտումներ է հավաքել։ Ռայանի զոհն են դարձել նաև Քիմ Քարդաշյանը, Ռիհաննան, Ավրիլ Լավինը և Քեյթ Բոսուորթը, ինչպես նաև Էմբեր Հերդը, ով Ջոնի Դեփի նախկին սիրելին էր։

Մանրամասները՝ տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը