Ինչպես են Քարդաշյան քույրերը դիմավորել Հելլոուինը (ֆոտոշարք)
Հոկտեմբերի 30–ին հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի 19–ամյա քույրը՝ Քայլի Ջենները, ընկնելով հիշողությունների գիրկը, Լոս Անջելեսի «Bootsy Bellows Halloween» խնջույքին ներկայացել է հայտնի երգչուհի Քրիստինա Ագիլերայի կերպարով, որով վերջինս հանդես էր եկել «Dirrty» երգի տեսահոլովակում։
Նա եղել է ամբողջությամբ նույն հանդերձանքով, որով Քրիստինան էր, և անգամ երգչուհու ոճով օղ է կրել ստորին շրթունքի և քթի վրա։ Այս մասին հայտնում է «The Daily Mail»–ը։
Երեկույթին ներկա է եղել նաև Քայլիի ավագ քույրը՝ 37–ամյա Քորթնի Քարդաշյանը, ով «մեռած հարսնացուի» կերպարով է ներկայացել։
Իսկ խնջույքին նախորդող ուրբաթ օրը՝ «Dead Dinner»–ի ընթացքում, շիկահեր Քայլին է հանդես է եկել «մահվան» թեմայով՝ սպիտակ ներկերով իր վրա պատկերելով կմախք։ Քայլիի զուգընկեր Tyga-ն նույն ոճում ուղեկցել է նրան։
Դե, իսկ Քենդալ Ջենների կերպարը բավականին հեռու էր մահվան թեմայից։ Նա ներկայացել էր նորաոճ կատվի կերպարով։

7or.am