Լրահոս

11.02.2011 13:07


Արման Մելիքյան. «Մենք իսկապես չունենք համապարփակ և ուղղորդված արտաքին քաղաքականություն»

Արման Մելիքյան. «Մենք իսկապես չունենք համապարփակ և ուղղորդված արտաքին քաղաքականություն»

ԼՂՀ նախկին արտգործնախարար, «Փախստականները և միջազգային իրավունքը» քաղաքացիական հասարակության ցանցի քաղաքական խորհրդատու Արման Մելիքյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով ԵԽԽՎ-ում ԼՂ հարցերով ենթահանձնաժողովի վերագործարկմանը՝ ասել է, թե այն, ցավոք, կշարունակի ԼՂ հակամարտության կարգավորման վրա նույն ազդեցությունն ունենալ, ինչ և նախկինում էր։

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության մեղքո՞վ է, որ հանձաժողովը վերագործարկվեց, թե ՞դա անկախ նրանց կամքից է եղել՝ նա ասել է, թե պետք է հաշվի առնել, որ Հայաստանի պատվիարկությունները իրականացնում են այն քաղաքականությունը, որը իրականացվում է երկրի անմիջական գործող ղեկավարի կողմից։

-Եվ այս առումով պատվիրակությունը ճիշտ է, որ իրենք իրականացրել են այն քաղաքականությունը, որը պատվիրվել է նրանց իրենց վերադասի կողմից։ Սակայն սա հերթական անգամ վկայությունն է այն բանի, որ մենք իսկապես չունենք համապարփակ և ուղղորդված արտաքին քաղաքականություն, դրա համար բոլոր ճակատներում կարող ենք հանդիպել համանման միջադեպերի,-ընդգծել է Արման Մելիքյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը