Քուրդ զինյալները հարձակվել են Էրդողանի կուսակցության շտաբի շենքի վրա
Թուրքիայի Մարդինի նահանգի Քըզըլթեփե շրջանում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» զինյալները հարձակվել են իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության շտաբի շենքի վրա: Այս մասին հաղորդում է թուրքական «Anadolu» գործակալությունը:
Զինյալներն օգտագործել են ինքնաշեն պայթուցիկներ, այնուհետև նրանց և տեղի ոստիկանության միջև փոխհրաձգություն է բռնկվել:Բախումների հետևանքով վիրավորվել է 3 ոստիկան, իսկ զինյալները դիմել են փախուստի:
Վիրավորներին տեղափոխել են Քըզըլթեփեի հանրապետական հիվանդանոց. նրանց վիճակը գնահատվում է ծանր:
Քուրդ զինյալները հարձակվել են Էրդողանի կուսակցության շտաբի շենքի վրա
Թուրքիայի Մարդինի նահանգի Քըզըլթեփե շրջանում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» զինյալները հարձակվել են իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության շտաբի շենքի վրա: Այս մասին հաղորդում է թուրքական «Anadolu» գործակալությունը:
Զինյալներն օգտագործել են ինքնաշեն պայթուցիկներ, այնուհետև նրանց և տեղի ոստիկանության միջև փոխհրաձգություն է բռնկվել: Բախումների հետևանքով վիրավորվել է 3 ոստիկան, իսկ զինյալները դիմել են փախուստի:

7or.am