Աշխարհ

31.10.2016 10:20


Ամերիկացի սենատորը կոչ է արել ՀԴԲ–ին հայտնել Թրամփի՝ ՌԴ–ի հետ ունեցած կապերի մասին

Ամերիկացի սենատորը կոչ է արել ՀԴԲ–ին հայտնել Թրամփի՝ ՌԴ–ի հետ ունեցած կապերի մասին

ԱՄՆ Կոնգրեսի Սենատում դեմոկրատների առաջնորդ Հարրի Ռեյդը նամակ է հղել ՀԴԲ–ի տնօրեն Ջեյմս Կոմիին, որում պահանջել է հրապարակել գերատեսչությանը հայտնի տվյալները՝ Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի և վերջինիս հիմնական խորհրդատուների՝ ՌԴ իշխանությունների հետ ունեցած կապերի մասին։ Նամակի տեքստը հրապարակված է պաշտոնյայի պաշտոնական կայքում։ Այս մասին փոխանցում է «gazeta.ru»–ն։

«Հասարակությունն իրավունք ունի իմանալ այդ տեղեկատվության մասին»,–գրել է նա։

Ընդ որում, Ռեյդը հիշեցրել է Կոմիին, որ մի քանի ամիս առաջ նա արդեն դիմել էր տվյալ խնդրանքով։ Նրա խոսքերով՝ այդ տեղեկատվության հրապարակման մեջ ամերիկացիների շահերի համար ոչ մի վտանգ չկա։

«Բայց, միևնույն է, դուք շարունակում եք դիմակայել այդ հույժ կարևոր տեղեկատվությունը հրապարակելու կոչերին»,–հավելել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը