Լրահոս

23.12.2009 10:01


Սերժ Սարգսյանը հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ

Այսօր Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ: Անվտանգության խորհրդի նիստում քննարկվել է արտերկրում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների եւ հյուպատոսական հիմնարկների աշխատանքի ծրագրավորման, գնահատման եւ դիտարկման համակարգ ներդնելու մասին հարցը: Զեկուցումներով հանդես են եկել Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը եւ Արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանը:

Անվտանգության խորհրդի նիստում Հանրապետության նախագահը մանրամասներ է ներկայացրել Ղազախստանում տեղի ունեցած պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովի ընթացքում քննարկված խնդիրների վերաբերյալ:

Այս խորագրի վերջին նյութերը