Գեղամ Նազարյան. «Հայաստանն օդի և ջրի նման փոփոխությունների անհրաժեշտություն ունի»
Հարցազրույց «Համախմբում» կուսակցության վարչության անդամ Գեղամ Նազարյանի հետ
-Խորհրդարանական ընտրություններից ամիսներ առաջ արդեն քաղաքական որոշ ուժեր հայտարարում են դաշինք ձևավորելու իրենց ջանքերի մասին. անգամ հայտարարություն եղավ նոր կուսակցություն ստեղծելու մասին: Ինչպիսի՞ն է «Համախմբում» կուսակցության դիրքորոշումը քաղաքական այլ ուժերի հետ համագործակցելու հարցում:
-Մենք բազմիցս հայտարարել և շեշտել ենք, որ ողջամիտ և կենսունակ համագործակցության, անգամ դաշինքների ստեղծման կողմնակից ենք: Ավելին՝ մենք արդեն իսկ այսօր քայլեր ենք անում այդ ուղղությամբ: Բնականաբար, հարց կհնչի, թե որ ուժերի կամ կուսակցությունների հետ է «Համախմբումը» պատրաստ համագործացել, այդ իսկ պատճառով ուզում եմ շեշտել, որ մենք պատրաստ ենք համագործակցել բոլոր այն ուժերի հետ, ովքեր գիտակցում են, որ Հայաստանին օդի և ջրի նման անհրաժեշտ են փոփոխություններ, ովքեր ընդունում են, որ այլևս չի կարելի հանդուրժել այս լճացած, ճահճացած վիճակը:
-Կա՞ն ուժեր, որոնց հետ բացառում եք համագործակցությունը:
-Մեկ անգամ ևս ընդգծեմ, որ մենք գնում ենք ոչ թե ընդդեմ, այլ հանուն Հայաստանի զարգացման և առաջընթացի, ու յուրաքանչյուր քաղաքական ուժի հետ, որն ընդունում է փոփոխությունների անհրաժեշտությունը, որն ընդունում է, որ քաղաքական և տնտեսական մենաշնորհները մեր երկրի ապագան չեն, մենք պատրաստ ենք համագործակցել, առանց ավելորդ նախապայմանների և երկրորդական հարցերի առաջադրման: Հայաստանն օդի և ջրի նման փոփոխությունների անհրաժեշտություն ունի:

Հարցազրույցը վարեց Նելլի Ավագյանը