Աշխարհ

30.10.2016 19:48


Մոլդովայում ընտրությունները կայացած են համարվում (տեսանյութ)

Մոլդովայում ընտրությունները կայացած են համարվում (տեսանյութ)

Ինչպես հայտնել էինք, Մոլդովայում 20 տարվա մեջ առաջին անգամ նախագահի ուղիղ ընտրություններ էին տեղի ունենում։

1996թ․ սկսած երկրի ղեկավարին որոշում էր խորհրդարանը, բայց գարնանը Սահմանադրական դատարանն այդպիսի ընթացակարգը համարեց անօրինական։

Մոլդովայի ԿԸՀ նախագահը հայտարարել է, որ այսօրվա ընտրությունները կարելի է համարել կայացած, քանի որ մասնակցությունը գերազանցել է անհրաժեշտ շեմը՝ ընտրողների 33,3 տոկոսը։ Նա նաև նշել է, որ որևէ խախտում չի արձանագրվել։ Այս մասին հայտնում է ТАСС-ը։

Ընտրությունների առաջատարները երկուսն էին համարվում։ Նրանցից մեկը սոցիալիստ Իգոր Դոդոնն է, ով հանդես է գալիս Ռուսաստանի հետ մերձենալու և Ռումինիայի հետ միավորվելը չեղարկելու օգտին։ Նրա մրցակիցը եվրաընդդիմության միասնական թեկնածու Մայա Սանդուն է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը