Աշխարհ

30.10.2016 11:39


Վրաստանում խորհրդարանական ընտրությունների 2-րդ փուլն է

Վրաստանում խորհրդարանական ընտրությունների 2-րդ փուլն է

Վրաստանում խորհրդարանական ընտրությունների 2-րդ փուլն է այսօր։ Ինչպես հայտնում է «gazeta.ru»-ն, ընտրություններն անցկացվում են 73 միամանդատ ընտրատարածքներից 50 ընտրական շրջանում, այդ թվում՝ բոլոր խոշոր քաղաքներում՝ Թբիլիսիում, Քութայիսիում, Գորիում և Ռուսթավիում:

Ընտրություններին մասնակցում է 100 թեկնածու, նրանցից 49-ը՝ «Վրացական երազանք»-ից, 45-ը՝ «Միացյալ ազգային շարժում»-ից:

Ընտրությունների ընթացքին հետևում է 30.000 դիտորդ:

Ընտրությունների առաջին փուլը տեղի էր ունեցել հոկտեմբերի 8-ին, երբ 73 տարածքներից 23-ում հաղթել էին «Վրացական երազանք» կուսակցության թեկնածուները։ Մյուս 50 տարածքներում որևէ մեկին չէր հաջողվել ստանալ ընտրողների 50 տոկոս՝ գումարած 1 ձայնից ավելին:

Ընտրողների ընդհանուր թիվը 2 մլն 478 հազար մարդ է:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը