Աշխարհ

29.10.2016 18:50


Հյուսիսային Կորեան սպառնացել է նախազգուշացնող հարված հասցնել ԱՄՆ–ին ու Ճապոնիային

Հյուսիսային Կորեան սպառնացել է նախազգուշացնող հարված հասցնել ԱՄՆ–ին ու Ճապոնիային

Հյուսիսային Կորեան սպառնացել է նախազգուշացնող հարված հասցնել ԱՄՆ–ին ու նրա դաշնակիցներին, այդ թվում՝ Ճապոնիային, «նրանց կողմից նկատվող ամենափոքր սադրանքի դեպքում»։ Այս մասին հայտնում է ЦТАК–ը։

Նշվում է, որ Ճապոնիան շարունակում է մնալ «կորեացի ժողովրդի ոխերիմ թշնամին»։

«ԿԺԴՀ–ի հարձակողական միջուկային միջոցները պատրաստ են, ի պաշտպանություն ժողովրդական պետության ինքնիշխանության և գոյության իրավունքի, նախազգուշական հարված հասցնել նրա թշնամիներին նրանց կողմից նկատվող ամենափոքր սադրանքի դեպքում»,–ասվում է հաղորդագրությունում։

Բացի այդ, քննադատության է ենթարկվում Ճապոնիայի ԱԳՆ ղեկավար Ֆումիո Քիսիդան, որը կողմ է հանդես գալիս Փհենյանի նկատմամբ ճնշման ուժգնացմանը նրա հրթիռային և միջուկային փորձարկումների առնչությամբ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը