Միջազգային 18 կազմակերպություն կոչ է արել Ադրբեջանին դադարեցնել բռնաճնշումները
Իրավապաշտպան կազմակերպությունների միջազգային կոալիցիան կոչ է արել Ադրբեջանի կառավարությանը դադարեցնել քաղաքացիական հասարակության հանդեպ կիրառած բռնաճնշումները։ Այս մասին փոխանցում է «contact.az»-ը։
18 կազմակերպության համատեղ հայտարարությունը ստորագրել են «Article 19»-ը, «Freedom Now»-ն, Մարդու իրավունքների հելսինկյան հիմնադրամը, Նիդեռլանդների հելսինկյան հանձնաժողովը, ՓԵՆ-Ամերիկան, Միջազգային ՓԵՆ-ակումբը, Խոշտանգումների դեմ համաշխարհային կազմակերպությունը և այլ կազմակերպություններ։
Հայտարարությունում ասվում է, որ Կոալիցիան ողջունում է Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության որոշումն՝ Ադրբեջանի կարգավիճակը չբարձրացնելու վերաբերյալ։
«Մենք անհանգստացած ենք, որ ԱՃԹՆ-ն չի ընդունում քաղաքացիական հասարակության ճնշման և կառավարության բոլոր քննադատների հետապնդումների լրջությունը»,- ասված է հայտարարությունում։

7or.am