Աշխարհ

29.10.2016 11:40


Չիկագոյում ինքնաթիռի բոցավառման պատճառ կարող էր լինել շարժիչի խափանումը (տեսանյութ)

Չիկագոյում ինքնաթիռի բոցավառման պատճառ կարող էր լինել շարժիչի խափանումը (տեսանյութ)

Չիկագոյի Օ’Հարա միջազգային օդանավակայանում «American Airlines» ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռում հրդեհի բռնկման պատճառ կարող էր հանդիսանալ շարժիչի անսարքությունը։ Այս մասին հաղորդում է «Associated Press»–ը։

Մասնագետների տվյալներով՝ նման դեպքերում տեղի է ունենում շարժիչի անկառավարելի խափանում, ինչի հետևանքով էլ շարժիչի կորպուսի դետալները պայթել են, որն էլ հրդեհի է հանգեցրել։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Չիկագոյում «American Airlines» ավիաընկերությանը պատկանող ինթնաթիռի բոցավառման հետևանքով 20 մարդ է տուժել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը