Աշխարհ

29.10.2016 16:03


Ճապոնիայում պահածոյացված ձկների գործարանը փակել են հայնտաբերված խավարասերի պատճառով

Ճապոնիայում պահածոյացված ձկների գործարանը փակել են հայնտաբերված խավարասերի պատճառով

Ճապոնիայում պահածոների ամենախոշոր արտադրողներից մեկը և պահածոյացված թունաձկան արտադրության առաջատար «Hagoromo Foods Corp» ընկերությունը հայտարարել են աշխատանքի դադարեցման մասին՝ տուփերից մեկում խավարասեր հայտնաբերելու պատճառով։ Այս մասին հաղորդել է NHK հեռուստաընկերությունը։

Սիձուոկա պրեֆեկտուրայում գտնվող ընկերության գործարանում անցկացվելու է հիգիենիկ և սանիտարական վերահսկողություն, որպեսզի պարզեն, թե ինչ ճանապարհով է միջատը հայտնվել պահածոյի տարայում։

Տեսչական ստուգումից հետո գործարանում կատարվելու է ախտահանում։ Իրականացվելու է նաև սարքավորումների ախտահանում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը