Աշխարհ

29.10.2016 10:40


Գնդակոծվող Հալեպի կենտրոնական հոսպիտալում այլևս ազատ տեղ չկա

Գնդակոծվող Հալեպի կենտրոնական հոսպիտալում այլևս ազատ տեղ չկա

Գրոհայինների կողմից սիրիական Հալեպի գնդակոծության հետևանքով մեկ օրվա ընթացքում 15 խաղաղ բնակիչ է զոհվել, ավելի քան 150–ը՝ վիրավորվել։

Հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի տվյալներով՝ վերջին 24 ժամվա ընթացքում ավելի քան 100 արկ է արձակվել։

Նախօրեին ռմբակոծության է ենթարկվել քաղաքի 8 շրջան։ Գրոհայիններն օգտագործում են գազի ականապատ բալոններ, ինքնաշեն ականներ, անկառավարելի արկեր։

«fapnews.ru»–ի փոխանցմամբ՝ նրանց հիմնական թիրախներն են դպրոցները, հիվանդանոցները, սոցիալական օբյեկտները։

Հալեպի կենտրոնական հոսպիտալում այլևս ազատ տեղ չկա. վերականգնողական և վիրահատական բաժանմունքները գերլցված են։ Սակայն բժիշկները հավաստիացնում են, որ բավականաչափ դեղամիջոցներ ունեն տուժածներին օգնելու համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը