Աշխարհ

29.10.2016 16:30


Բուրյաթիայում փոքրիկ տղան մի ամբողջ օր է անցկացրել անտառում՝ տնային թուլայի և գայլերի հետ (տեսանյութ)

Բուրյաթիայում փոքրիկ տղան մի ամբողջ օր է անցկացրել անտառում՝ տնային թուլայի և գայլերի հետ (տեսանյութ)

Բուրյաթիայում 5–ամյա փոքրիկ տղան մոտավորապես մեկ օր թափառել է տայգայով և միայն հրաշքով է փրկվել գայլերից։

Դեպքը տեղի է ունեցել ՌԴ Երավինսկի շրջանում՝ Ուլդուրգա գյուղից ոչ հեռու։ Այս մասին նշվում է երկրի ՌԴ ՆԳՆ տարածաշրջանային վարչության կայքում։

Երեխայի կորստի մասին հայտարարել է 26–ամյա տեղի բնակչուհին։ Նրա խոսքերով՝ փոքրիկ տղան դուրս է եկել տնից, երբ նա զբաղված է եղել առօրյա գործերով։ Գրեթե մեկ օր ծնողները և տեղի բնակիչներն իրենց ուժերով փորձել են գտնել փոքրիկին՝ տակնուվրա անելով տեղանքը ավտոմեքենաներով և ձիերով։ Այնուհետև տղային փնտրելու դիմումով ոտքի է կանգնել ոստիկանական բաժանմունքի ամբողջ անձնակազմը։

Արդյունքում՝ կորած տղային հայտնաբերել է տեղի բնակիչը։ Տղամարդու խոսքերով՝ սկզբում նա տեսել է իր որսորդական շանը, որն ավելի վաղ կորել էր, իսկ հետո գտել է երեխային։ Տնային թուլային գրկած՝ նա նստած է եղել առվի մոտ։

«Նախնական տվյալներով՝ երեխան գնացել է մեծ շանը հետևող թուլայի հետևից, և անգամ չի նկատել, որ այդքան հեռու է գնացել տանից։ Տղան հրաշքով է փրկվել։ Նրա հայտնաբերման վայրից 200մ հեռավորության վրա նկատվել են գայլի թարմ հետքեր։ Ամենայն հավանականությամբ, վայրի կենդանիներին վախեցրել են շները»,–հաղորդել են Բուրյաթիայի ներքին գործերի նախարարությունում։

Գերատեսչության տվյալներով՝ ներկայումս երեխան գտնվում է հիվանդանոցում. նրա վիճակը լավ է։ Երեխայի մայրը ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ անչափահաս երեխայի պահպանման և դաստիարակման հարցով պարտականությունները ոչ պատշաճ կերպով կատարելու համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը