Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԼՂՀ նախկին արտգործնախարար, «Փախստականները և միջազգային իրավունքը» քաղաքացիական հասարակության ցանցի քաղաքական խորհրդատու Արման Մելիքյանը անդրադառնալով Ղարաբաղյան հիմնախնդրին՝ ասել է, թե Մինսկի խումբն առաջարկել է այնպիսի ծրագիր, որը բացառում է փախստականների խնդիրների արծարծումը:
Պատասխանելով «7օր»-ի այն հարցին, թե ի՞նչ կասի այն մասին, որ Բաքու ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համախագահ Բեռնար Ֆասիեն հայատարարել է, թե տարածաշրջան ԵԱՀԿ Մինսկի խմբի համախագահների այս անգամվա այցը նպատակ է հետապնդում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման «հիմնարար սկզբունքների» վերաբերյալ համաձայնություն ստանալ՝ նա ասել է, թե ինքը հիացած է պարոն Ֆասիեիի այդպիսի համառությամբ և հետևողականությամբ։
-Ճիշտ է, արդեն թերևս 6-րդ տարին է՝ նույն բանն են հնչեցնում համանախագահները այս կամ այն ձևով, բայց երևի թե ժամանակն է, որ իրենք էլ իրենց գործողությունների և ասածների մեջ թարմություն մտցնեն և վերջապես տուրք տան իրական քաղաքական տրամաբանությանը և իրավիճակի ստույգ գնահատմանը, այլ ոչ թե իրենց պրոյեկտներին, որոնք իրագործելի չեն լինի։ Այս պահի դրությամբ ԼՂ հարցի կարգավորման նախադրյալները չեմ տեսնում,-նշել է Արման Մելիքյանը:
Անդրադառնալով Ադրբեջանի և Հայաստանի վերաբերյալ Միջզագային ճգնաժամային խմբի զեկույցին՝ ասել է, թե դա հերթական պատվերով սպառնալիքն է Հայաստանին, որ եթե հայակական զորքերը դուրս չբերվեն ազատագրված տարածքներից, պատերազմը կվերսկսվի։
-Սակայն դա իրականության հետ ոչ մի կապ չունի,-ընդգծել է Արման Մելիքյանը։
Արման Մելիքյան. «ԼՂ հարցի կարգավորման նախադրյալները չեմ տեսնում»

7or.am