ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության փոխնախագահը վարչապետի մասին
ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության փոխնախագահ, ԱԺ պատգամավոր, Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովի նախագահ Ստեփան Մարգարյանը «Ա1+»-ի «Պոստ Սկրիպտում» հաղորդաշարին հյուրընկալվելով պատասխանել է նաև նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի գործունեությանը վերաբերող հարցին:
Մարգարյանը շեշտել է, որ դրական է գնահատում վարչապետի առաջին հանձնարարականները, և նույնիսկ կառավարության ծրագրի որոշ դրույթներ: Ընդգծելով, որ դրա քննարկման ժամանակ ՀԱՄԱԽՄԲՈՒՄԸ ներկայացրել է իր նկատառումները և մոտեցումները՝ ավելացրել է, որ Կարեն Կարապետյանի ներկայացրած ծրագրում կան լավ, ողջունելի կետեր, և որ ինքը ցանկանում է՝ դրանք իրականություն դառնան:
«Չեմ կարծում, որ այդքան ռեսուրս ունենք, որ անդադար մեր կառավարությունները տապալվեն»,- ընդգծել է պատգամավորը:

7or.am