Խնձորի, գրչի և արքայախնձորի մասին ճապոնական երգը՝ Գինեսի ռեկորդների գրքում (տեսանյութ)
Ճապոնացի կատակերգակ Պիկո–Թարոյի երգն արդեն հասցրել է գերել ամբողջ համացանցը և համաշխարհային ռեկորդ է սահմանել որպես «ամենակարճ երգ, որը հայտնվել է «Billboard»–ի հիթ շքերթում»։ Այս մասին փոխանցում է «The Straight Times»–ը։
«Pen-Pineapple-Apple» («Գրիչ–Արքայախնձոր–Խնձոր») երգը տևում է 51 վայրկյան։ Երգի տեսահոլովակում ճապոնացին պարում է և իրար է միացնում խնձորը, արքայախնձորը և գրիչը։
Այս երգը հայտնվել է «YouTube»–ում օգոստոս ամսին և միանգամից հայտնի դարձել շնորհիվ իր հասարակ և դյուրընկալ երաժշտության։ Ներկայումս հոլովակը դիտել է ավել քան 200 միլիոն օգտատեր։
Իր ռեկորդը հավաստող վկայականը Պիկո–Թարոն ստացել է հոկտեմբերի 28–ին՝ Ճապոնիայում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ։ Նա պատմել է, որ իր ստեղծագործությունից դեռևս եկամուտ չի ստացել, սակայն արդեն մի քանի ձայնագրման խոշոր ընկերությունների հետ պայմանագիր է կնքել, որոնք վաճառելու են իր երաժշտությունն ամբողջ աշխարհին։

7or.am