Աշխարհ

28.10.2016 14:40


Անչափահասը գնդակահարել է գողին ու փրկել ընտանիքը տեսախաղերի շնորհիվ

Անչափահասը գնդակահարել է գողին ու փրկել ընտանիքը տեսախաղերի շնորհիվ

Արգենտինայում 13-ամյա Լուկա Սալինասը ծնողների հետ տանն էր, երբ այնտեղ 5–6 զինված կողոպտիչ է ներխուժել։ Նրանք ավագ Սալինասին ու նրա կնոջը հրամայել են իրենց տալ տանը գտնվող բոլոր փողերը՝ սպառնալով ինքնաձիգներով։ Երբ նրանք փորձել են ընդդիմանալ, կողոպտիչներից մեկն ապտակել է ընտանիքի մորը։ Դա տեսնելով՝ Լուկան վերցրել է հոր ատրճանակն ու կրակել նրանցից մեկի վրա։ Տղամարդը մահացել է ստացած վնասվածքից, նրա հանցակիցներն էլ լքել են տունը։

Ավելի ուշ պարզվել է, որ Լուկան կրակել է սովորել «PlayStation»–ի տեսախաղերի շնորհիվ։ Ինքնապաշտպանության դիմած անչափահասին որևէ մեղադրանք չի առաջադրվելու։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը