Աշխարհ

28.10.2016 12:10


Սնոուդենի գործընկերը տվյալներ է գողացել ԱԱԳ գաղտնի աշխատակիցների մասին

Սնոուդենի գործընկերը տվյալներ է գողացել ԱԱԳ գաղտնի աշխատակիցների մասին

ԱՄՆ ազգային անվտանգության գործակալության նախկին պայմանագրային աշխատակից Հարոլդ Թոմաս Մարթին III–ը, որը նախկինում մեղադրվում էր պետգույքի հափշտակության և ապօրինի կերպով գաղտնի նյութեր պահելու մեջ, տվյալներ է գողացել նաև ամերիկյան հետախուզության գաղտնի աշխատակիցների մասին։ Այս մասին հայտնում է «Associated Press»–ը՝ դատական փաստաթղթերին հղումով։

Մարթինի պաշտպանը պահանջել է ազատ արձակել նրան կալանքից, սակայն դատախազը հրաժարվել է, քանի որ ԱԱԳ նախկին գործակալը հետաքրքրություն կարող է ներկայացնել ԱՄՆ–ի թշնամիների համար։ Նրա գողացած 50 տերաբայթ տեղեկատվությունը խիստ գաղտնի տվյալներ է պարունակում։

Դրանում նաև տեղեկություններ կան ամերիկյան հետախուզության՝ արտերկրում աշխատող գաղտնի գործակալների մասին։ Դատախազը նշել է՝ Մարթինի ազատ արձակումը կարող է սպառնալ ԱՄՆ հետախույզների կյանքին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը