«Twitter» ընկերությունը տեղեկացրել է, որ վերակառուցման շրջանակում մտադիր է կրճատել աշխատակիցների 9%–ին՝ միկրոբլոգների ծառայության աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով։
«Twitter»-ի գլխավոր տնօրեն Ջեք Դորսիի խոսքով՝ ընկերությունը կենտրոնանալու է հիմնական ստորաբաժանումների զարգացման վրա։ Այս մասին հայտնում է BBC-ն։
«Մենք մտադիր ենք իրականացնել համապատասխան փոփոխությունները, որպեսզի ապահովենք «Twitter»-ի երկարաժամկետ աճը, և դրա համար ունենք հստակ ծրագիր»,- հայտարարել է Ջեք Դորսին:
2016-ի հունվարին «Թվիթթերը» գրանցել է 300 միլիոնի ցուցանիշ, ինչը մեկ ամսվա համար բավականին ցածր է և 2 անգամ քիչ է առավելագույն 661 միլիոն ցուցանիշից, որը գրանցվել էր 2014-ի օգոստոսին:
«Twitter»–ը մտադիր է կրճատել աշխատակիցների 9%–ին

7or.am