Աշխարհ

28.10.2016 10:40


Մխիթարյանը չի ուզում լքել ՄՅ–ն և մտադիր է պայքարել իր տեղի համար

Մխիթարյանը չի ուզում լքել ՄՅ–ն և մտադիր է պայքարել իր տեղի համար

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, չնայած խաղային պրակտիկայի դեֆիցիտին, չի պատրաստվում հեռանալ ակումբից և մտադիր է պայքարել կազմում իր տեղի համար։ Այս մասին գրում է «theguardian.com»–ը։

Ընթացիկ մրցաշրջանում 27-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է ընդամենը 4 խաղի՝ պրեմիեր լիգայում, ընդհանուր առմամբ, անցկացնելով 105 րոպե։

Հիշեցնենք՝ Մխիթարյանը ՄՅ է տեղափոխվել Դորտմունդի «Բորուսիայից» ամռանը՝ 30 մլն ֆունտով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը