Աշխարհ

28.10.2016 10:20


Չինացի հետախույզները գողացել են Պենտագոնի գաղտնի ծրագրերը

Չինացի հետախույզները գողացել են Պենտագոնի գաղտնի ծրագրերը

Չինաստանի հետախուզությունը գողացել է Պենտագոնի գաղտնի ծրագրեը, որոնք վերաբերում են Չինաստանի հետ հնարավոր ռազմական պատերազմին։ Այս մասին հայտնում է «Washington Free Beacon»–ը՝ հղում անելով կոնգրեսի հանձնաժողովի զեկույցին։

Զեկույցում նշվում է, որ չինական հետախուզության աշխատակիցները բազմիցս ներխուժել են ԱՄՆ–ի անվտանգության ենթակառուցվածքներ՝ ներառյալ ՀԴԲ։ ԱՄՆ–ի պաշտպանության գերատեսչության ներկայացուցչի խոսքերով՝ ամենալուրջ դեպքը եղել է USPACOM–ի պայմանագրային աշխատակից Բենջամին Փիրս Բիշոփի կողմից իրականացված գաղտնի տվյալների կողոպուտը, որոնք նա փոխանցել էր Չինաստանի Ժողովրդական Հանրապետության քաղաքացուն, ում հետ հարաբերությունների մեջ է եղել։

Փոխանցված տեղեկատվությունը ներառել է տվյալներ Պենտագոնի ռազմական ծրագրերի, այդ թվում՝ միջուկային զենքի բաշխման մասին, ինչպես նաև ռազմավարական զեկույց Չինաստանի հետ ունեցած հարաբերությունների վերաբերյալ։ Ընդգծվում է, որ Չինաստանի կողմից ամերիկյան աշխատակիցների հավաքագրում և գաղտնի փաստաթղթերի փոխանցում բազմիցս է տեղի ունեցել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը