Աշխարհ

27.10.2016 17:45


Էրդողանը հայտարարել է Ռաքքան և Մանբիջը գրոհելու մասին

Էրդողանը հայտարարել է Ռաքքան և Մանբիջը գրոհելու մասին

Անկարայի կոնֆերանսում իր ելույթում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոսել է Սիրիայի հյուսիսում անցկացվող «Եփրատի վահան» գործողության արդյունքների մասին։ Էրդողանը նշել է՝ ԻԼԻՊ–ի խոշոր հենակետը գրավելուց հետո թուրքական բանակը կարող է գրոհել Ռաքքան, այնուհետև հարձակվել սիրիացի քրդերի վրա։ Այս մասին գրում է «Life.ru»–ն։

«Մենք ազատագրել ենք Ջարաբլուսը։ Այժմ այնտեղ մարդիկ են վերադարձել։ Մեր հաջորդ թիրախը Էլ–Բաբ քաղաքն է։ ԻԼԻՊ–ն այն նույնպես կլքի։ Դրանից հետո մենք կուղևորվենք Մանբիջ ու Ռաքքա»,–հայտարարել է Էրդողանը։

Թուրք առաջնորդը նշել է, որ այդ հարցը քննարկվել է ԱՄՆ–ի հետ, սակայն ընդհանուր հայտարարի չեն եկել, քանի որ Վաշինգտոնն աջակցում է քրդերին, որի խմբավորումները Թուրքիայում ահաբեկչական են համարվում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը