Աշխարհ

27.10.2016 17:20


Կադրեր Կարաչաևո–Չերկեսիայում դատախազի սպանությունից

Կադրեր Կարաչաևո–Չերկեսիայում դատախազի սպանությունից

Կարաչաևո–Չերկեսիայում տեսանկարահանող սարքերն արձանագրել են Մալոկարաչաևսկի շրջանային դատարանի դատախազի սպանությունը, որը տեղի է ունեցել այսօր առավոտյան Պերվոմայսկում։

Դատախազը ստացած վնասվածքներից տեղում մահացել է։ Տեսանյութը «Life.ru»–ին է փոխանցել քաղաքացիական լրագրողը։

Ռուսլան Բոտաշևը դուրս է եկել խանութից և նստել սեփական «Տոյոտա» մակնիշի մեքենան։ Չարագործը մոտեցել է մեքենային և 4 անգամ կրակել։ Այնուհետև հրաձիգը հեռացել է, սակայն ավելի ուշ մոտեցել և ևս մեկ անգամ կրակել դատախազի վրա, ինչից հետո թաքնվել է։

Վարկածներից մեկի համաձայն՝ սպանության շարժառիթը դատախազի գործունեությունն է եղել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը