Աշխարհ

27.10.2016 16:55


Տիեզերագնացները չեն կարող պատմել այլմոլորակայինների մասին սպառնալիքների պատճառով (լուսանկար)

Տիեզերագնացները չեն կարող պատմել այլմոլորակայինների մասին սպառնալիքների պատճառով (լուսանկար)

NASA–ի և ՆԱՏՕ–ի նախկին աշխատակիցները պատմել են, թե ինչ մեթոդներ է օգտագործում գործակալությունը, որպեսզի թաքցնի այլմոլորակայինների գոյության փաստը։ Այս մասին հայտնում է «Collective Evolution»–ը։

Ինժեներ–մեխանիկ, դոկտոր Բերգրանը պատմել է, որ NASA–ն դիտմամբ մգացնում է Լուսնի լուսանկարները, որպեսզի հանրությունը դրա վրա ոչ մի կասկածելի բան չկարողանա տեսնել։ Մի անգամ նա ուսումնասիրել է այդ մոլորակի լուսանկարը և տեսել նրա վրա տարօրինակ օբյեկտներ։ Երբ նա պատմել է այդ մասին իր գործընկերոջը, ապա վերջինս շփոթվել է և ասել այն, ինչ մտածում էր՝ նրանք բավականաչափ մգացրել են օբյեկտիվը, որպեսզի ոչինչ չերևա։

Դոկտոր Օ՛Լիրին, ով զբաղվել է Մարսի ուսումնասիրմամբ և ներկա է եղել հայտնի «դեմքեր Մարսի վրա» լուսանկարի ստեղծմանը, հայտարարել է, որ պատկերը փոփոխված է եղել՝ «դեմքի» ուրվագծերը ստվերելու և այն բնության սովորական երևույթի վերածելու նպատակով։

ՆԱՏՕ–ի պաշտոնաթող սերժանտ–մայոր Բոբ Դին պատմել է, որ կառավարությունը ոչնչացրել է 40 տեսահոլովակ՝ «Ապոլոն» ծրագրի կադրերով, որի շրջանակներում տեղի է ունեցել ղեկավարվող վայրէջք Լուսնի վրա։ Նկարահանումների ոչնչացման պատճառ է հանդիսացել այն, որ դրանք համարել են սոցիալապես և քաղաքականապես անընդունելի։

Դոննա Հեյրը, ով աշխատել է NASA–ում, հավաստիացրել է, որ տիեզերագնացները տիեզերքում պարբերաբար բախվել են չբացահայտված թռչող օբյեկտների հետ, սակայն չեն կարող պատմել այդ մասին հանրությանը, քանի որ նրանց հասցեին սպառնալիքներ են ուղղվում կառավարությունից։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը