Լրահոս

11.02.2011 12:37


Խորանի մոտ հասնելուց ուշանալու համար՝ 300 դոլար տուգանք հարսնացուից

Բրազիլական եկեղեցիներից մեկի սպասավորները որոշել են խորանի մոտ ուշացումով հասնող հարսնացուների դեմ պայքարել ֆինանսական պատժամիջոցներիով։ Ինչպես հաղորդում է «Agence France-Presse»-ը, Նոսա Սենյորա դի Լորդիս եկեղեցու հոգևորական Ռոբերտո Կարարը խախտումը գնահատել է 300 դոլար։

Ըստ եկեղեցու մամլո խոսնակ՝ հոգևորականների կարգադրությամբ հարսն ու փեսան ամուսնության արարողությունը սկսելուց առաջ պարտավոր կլինեն նշված գումարը վճարել որպես գրավ։ Այն դեպքում, եթե հարսն արարողությանը ժամանակին կներկայանա, գումարը կվերադարձվի նորապսակներին, իսկ եթե ուշանա, 300 դոլարը կպահվի որպես տուգանք։

Գործակալությունը նշում է, որ Լատինական Ամերիկայի երկրներում հարսների ուշանալը շատ տարածված է։

Այս խորագրի վերջին նյութերը