Երուսաղեմում 450 տարվա մեջ առաջին անգամ բացել են Քրիստոսի դամբարանը (տեսանյութ)
Ռեստավրատորները հանել են մարմարե սալը, որը ծածկում էր այն քարը, որտեղ դրված է եղել Քրիստոսի մարմինը խաչվելուց հետո։ Այս մասին հայտնում է «The International Business Times»–ը։
Քրիստոսի դամբարանը քրիստոնյաների երկրպագության կենտրոնական վայրերից մեկն է համարվում, և հազարավոր ուխտագնացներ ամեն տարի այցելում են այնտեղ՝ դիպչելու հայտնի քարը ծածկած մարմարե սալին։ Սակայն ժամանակի ընթացքում սալը վնասվել է, և որոշվել է վերանորոգել սրբությունը։
Սալը հանելուց հետո, սակայն, գիտնականները բազմաթիվ քարեր են հայտնաբերել, և այժմ պետք է պարզեն, թե հատկապես դրանցից որի վրա է եղել Քրիստոսի մարմինը։
Մարմարե սալի վերանորոգումը կավարտվի 2017–ին։ Ծրագրի համար ավելի քան 4մլն դոլար է հատկացվել։ Այդ միջոցների մեծ մասը նվիրատվություն է արել Հորդանանի թագավոր Աբդուլլահ II–ը։

7or.am