Բազմահարկից թռած քույրերը տարված էին դեպրեսիվ ենթամշակույթով
ՌԴ Ուֆա քաղաքի քննիչները պարզում են՝ ով կամ ինչն է ստիպել 2 անչափահաս աղջկա նետվել 17-րդ հարկից։ Ավելի ուշ պարզվել է, որ նրանք ոչ հարազատ քույրեր են, որոնք ապրում էին տարբեր քաղաքներում և հանդիպել էին օրեր առաջ։
Աղջիկների մարմինները հայտնաբերվել են 17-հարկանի շենքի բակում։ Հարևանների խոսքով՝ ոչ մի ճիչ չի լսվել։
Առայժմ հիմնական վարկածն ինքնասպանությունն է. բռնության հետքեր քննիչները չեն հայտնաբերել։ Այնուհանդերձ, քննիչները կարծում են, որ դպրոցականները նման ճակատագրական որոշում են կայացրել կողմնակի «օգնությամբ»։
Պարզվել է՝ 17-ամյա Ալսուն Նեֆտեկամսկից հյուր է գնացել 14-ամյա Իլվինային՝ առանց ծնողներին այդ մասին հայտնելու։ Նրանք միասին մեկնել են զբոսանքի և չեն վերադարձել։ Հարազատներն ու ուսուցիչները հայտնել են, որ կասկածելի որևէ բան չեն նկատել նրանց պահվածքում։
Սակայն սոցցանցի նրանց էջերից պարզվել է, որ աղջիկները տարված են եղել դեպրեսիվ ենթամշակույթով։ Հոգեբանների խոսքով՝ նման գրառումները կապված են, այսպես կոչված, «սեդբոյների» (դեպրեսիվ, միշտ տխուր պատանի) շարժման հետ։ Փորձագետները նշել են, որ վերջերս այդ ենթամշակույթը բավական տարածված է դեռահասների շրջանում, և կարծում են, նման խմբերը պետք է արգելվեն պաշտոնապես։
Չի բացառվում նաև, որ աղջիկները նման քայլի գնացած լինեն ընտանեկան խնդիրների պատճառով։

7or.am