Աշխարհ

27.10.2016 13:10


Իռլանդիայում ջուրն ափ է նետել տորպեդ, որում 5 մլն եվրոյի թմրանյութ է եղել

Իռլանդիայում ջուրն ափ է նետել տորպեդ, որում 5 մլն եվրոյի թմրանյութ է եղել

2,5 մ երկարությամբ տորպեդի տեսքով տարողությունը ջրի ալիքները նետել են Լիսկանորի լողափերից մեկը։ Այն դեռևս օգոստոսին գտել էր տեղի բնակիչ Մայքլ Վոանի ընտանիքը, սակայն իշխանությունները կարողացել են բացել միայն մի քանի ամիս անց։

«Մենք մոտեցանք, որպեսզի բարձրացնենք այն, սակայն այնքան ծանր էր, որ տեղաշարժելու համար մի քանի հոգու կարիք էր զգացվում,–պատմել է CNN–ին Մայքլ Վոանը,–մենք պարզապես թողեցինք այն։ Սակայն ի՞նչ իմանայինք, թե ներսում ինչ կա։ Այն կարծես հին ժանգոտած խողովակ լիներ»։

Այդպես գտածոն մի քանի ամիս մնացել է ափին, սակայն վերջերս իշխանություններին հայտնել են տարօրինակ առարկայի մասին, և նրանց հաջողվել է բացել «տորպեդը»։ Պաշտոնյաների տվյալներով՝ այն պարունակել է 75 կգ կոկաին, որն արժեցել է 5 միլիոն եվրո։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը